2021թ․ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչին անմիջապես հաջորդեց Թուրքիայի սպառնալիքը՝ ներխուժել Հայաստան, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, կամ հայկական բանակն ազդի երկրի քաղաքականության վրա։
Թուրքիան այդ ժամանակ փաստացի տեր կանգնեց Նիկոլ Փաշինյանին ու դարձավ նրան հովանավոր, ինչն էլ պատճառ եղավ, որ ՀՀ ՊՆ ԳՇ-ն հետ կանգնի Նիկոլի հեռացման իր պահանջից, իսկ հետո, նույն Թուրքիայի հովանավորությամբ, Նիկոլ Փաշինյանն սկսեց հայկական բանակի սպայակազմի հալածանքները, կալանավորեց կամ զինծառայությունից հեռացրեց փորձառու հրամանատարներին։
2021թ․ նոյեմբերի 8-ին Արցախի Շուշի քաղաքի մոտ Թուրքիայի պաշտպանության այն ժամանակվա նախարար Հուլուսի Աքարը հրահանգել էր իր թիկնապահին անվանական զենքով սպանել մոտակայքում աշխատող հայ մասնագետներին, որոնք ռուս խաղաղապահների հսկողությամբ նորոգում էին Ստեփանակերտ գնացող ջրատար խողովակները։
Հիշում եք, որ թուրք զինվորականը մոտեցել ու կրակել էր հայ մասնագետների վրա՝ սպանելով մեկին ու ծանր վիրավորելով երկուսին։
Հուլուսի Աքարը և Հաքան Ֆիդանը համարվում են Էրդողանի նեղ շրջանակի գործիչներ և իրականացնում են հստակ հակահայկական ծրագրեր։
Երկուսն էլ մշտապես ցույց են տվել, որ իրենք հայ ժողովրդի ու հայկական պետության թշնամիներն են, մերօրյա Թալեաթ ու Էնվեր փաշաները, որոնք միաժամանակ հովանավորում են Նիկոլ Փաշինյանին։
Թուրքական հովանավորությանն ու աջակցությանը Նիկոլ Փաշինյանի պատասխանը դարձավ Արցախի ամբողջական հայաթափմանը փաստացի աջակցելն ու Հայոց ցեղասպանության մասին լռությունը։
Հիմա ֆաշիստական հայացքներով Հաքան Ֆիդանը Թուրքիայի ԱԳ նախարարն է և հավակնում է փոխարինել Էրդողանին նախագահի պաշտոնում, իսկ իր հայտարարություններում նա շարունակում է հայատյաց կոչեր անել՝ նշելով, թե աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելուն։
Նաիրի Հոխիկյան